▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խորեն Լևոնյանի ու Մերի Հովհաննիսյանի որդու առաջին քայլերը դպրոց

Blognews.am-ը գրում է.

Այսօր իրենց որդուն առաջին դասարան են ճանապարհել նաև դերասան Խորեն Լևոնյանն ու պարուհի Մերի Հովհաննիսյանը: 6-ամյան Արմենը հաճախելու է Չայկովսկու անվան երաժշտական դպրոց:

Մայրիկը պատմեց, որ Արմենը շատ լավ լսողություն ունի: «Արմենս մեծ սեր ունի երաժշտության հանդեպ: Հենց ինքն էր ցանկանում երաժշտական դպրոց գնալ, այդ իսկ պատճառով ընտրեցինք Չայկովսկին: Հրավածային գործիքների բաժին է հաճախելու, ինչի համար շատ ոգևորված է»,-պատմեց Մերին:

Պարուհուց իմացանք, որ Խորենը չի առարկել որդուն երաժշտական դպրոց տանելու որոշումը: «Նա էլ է զգում, որ երեխան շատ է տարված երաժշտությամբ: Որևէ խնդիր այս թեմայով չի եղել»,- նշեց մայրիկը:

Արմենին առաջին դասարան ճանապարհելու էին եկել ոչ միայն ծնողները, այլև հորեղբայրը՝ դերասան Արսեն Լևոնյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее