Մարտ Բաբայանն իր հանդիսատեսին ներկայացրեց իր նոր՝ «Ты любовь моя» երգի տեսահոլովակը, որի հերոսուհին դերասանուհի Շուշաննա Թովմասյանն է։ Տեսահոլովակը բավականին քննարկվեց Շուշաննայի ընտրության համար, սակայն Շուշաննան տեսահոլովակի միակ հայտնի հերոսը չէ։) Փոքրիկը, ով պատմության վերջում հայտնվում է, դերասան Խորեն Լևոնյանի ավագ որդին է՝ Արմենը։

«Վերջին պահին որոշվել է ավելացնել երեխայի պահը։ Շուշաննա Թովմասյանի մենեջերը՝ Լիլիթ Ամիրգուլյանը, առաջարկել է Արմենի թեկնածությունը, որն արժանացել է տեսահոլովակի ռեժիսոր Ժոռ Մելոյանի հավանությանը»,- ասաց Մերին։
Արմենն առաջին անգամ էր իր ուժերը փորձում դերասանական ոլորտում։ Մայրիկը ոգևորությամբ նշեց, որ թեև որդին անփորձ էր, հեշտությամբ է լուծել իր առջև դրված խնդիրը։ «Գիշերվա ժամը 1-ն էր, շատ ցուրտ, սակայն ամեն բան հաղթահարեց ու սիրով արեց։ Իր «դուբլները» շատ հեշտ են ստացվել, ամեն ինչ պատրաստված անում էր։ Եկավ տուն, ասաց՝ մամ, բա հաջորդը ե՞րբ եմ նկարահանվելու։)»,- պատմեց Մերին։

Խոսելով Խորենի արձագանքի մասին՝ պարուհին ասաց, որ նա նախապես չի իմացել, որ որդին նկարահանվելու է տեսահոլովակում։ «Չհասցրեցի խորհրդակցել Խորենի հետ, քանի որ ամեն բան հանպատրաստից ստացվեց, նույն օրն իմացել ենք, որ պետք է Արմենին նկարահանեն, և գնացել ենք, նույնիսկ պատրաստվելու ժամանակ չենք ունեցել։ Խորենը գնահատեց որդու աշխատանքը, նրան շատ դուր եկավ»,- հայտնեց Մերին։





Աղբյուրը` Վերջին Բլոգ