▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խնջույքի ավարտին, երբ պետք էր հաշիվը փակեի, իմացա, որ գաղտնի մեկը վճարել է ողջ գումարը. Անդրանիկ Հարությունյան

Life.panorama.am-ը գրում է. Անդրանիկ Հարությունյանը սովորաբար ամեն տարի ծննդյան օրն անցկացնում է իր փոքրիկ ընտանիքի հետ միասին, սակայն երեկ՝ 35-ամյակի կապակցությամբ մեծ խնջույք է կազմակերպել, որին ներկա են եղել ամենամտերիմ մարդիկ.

«Չեմ սիրում ծննդյանս օրը նշել, վերջինը 30-ամյակս էի նշել, մնացած տարիները կնոջս ու երեխայիս հետ միասին քաղաքից դուրս էինք գնում, անգամ այդ օրերին հեռախոսս էի անջատում: Իսկ այս տարի որոշեցի նշել, քանի որ կլոր տարեթիվ էր: Բավականին ուրախ օր ենք ունեցել, ներկա էին ընկերներս, մտերիմներս, որոնք իսկական տոն դարձրին օրս»,- կայքին պատմել է Անդրանիկը:

Մարտի 8-ի կապակցությամբ Անդրանիկը նվերներ չի տվել կնոջն ու մայրիկին, փոխարենը նա նվերների պակաս չի զգացել: Խոսելով անակնկալների մասին՝ Անդրանիկը պատմեց, որ գաղտնի մեկից շատ հետաքրքիր անակնկալ է ստացել, որի մասին անդադար մտածում է.

«Երեկ մի շատ հետաքրքիր անակնկալ եղավ, որի հեղինակին մինչ այս պահը չգիտեմ: Ծննդյանս խնջույքի ավարտին, երբ պետք էր ռեստորանի հաշիվը փակեի, իմացա, որ գաղտնի մեկն իմ փոխարեն վճարել է ողջ գումարը: Իսկապես չգիտեմ ու պատկերացում չունեմ, թե ով էր այդ գաղտնի մեկը. հաստատ հարուստ ընկերուհի չունեմ, ով նման նվեր կաներ ինձ: Մի խոսքով, աննորմալ մի բան ստացվեց, որը նաեւ շատ հաճելի էր»,- պատմեց Անդրանիկը եւ խոսեց դստեր շնորհավորանքի մասին.

«Աղջիկս շատ ուրախ էր, նա առաջին անգամ մինչեւ ժամը 03:00 արթուն էր մեզ հետ միասին: Նման բան երբեք չէր եղել, քանի որ սովորաբար ամենաուշը 22:00-ին քնում է: Իսկ կինս հոգ էր տարել, որ խնջույքը նաեւ շատ գեղեցիկ լիներ»,- նկատեց նա:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее