▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խնդրում եմ, հայ տղային երբեք չասես՝ քարի մեջ արյուն կա.Դուշման Վարդանի քույրը՝ հերոսի մասին

Զենք վերցնել ու գնալ կռվելու արդեն իսկ մեծ հերոսություն է, իսկ ինչպիսին կլինի զինվորը`լավ, թե վատ, կախված է հրամանատարից։

Դուշման

25 տարի է, որ մեր կողքին չէ Արցախյան պատերազմի հերոս Դուշման Վարդանը:

«Վարդանն ունի մեծ ընտանիք, որը հայ ժողովուրդն է: Նա հայ մարդ էր՝ համեստ, խոնարհ, ուժեղ: Մարդու մեջ առաջինը մարդկայինն էր գնահատում: Ազգասեր, հայապաշտ ու հայրենապաշտ լինելով յուրաքանչյուրի մեջ գնահատում էր մարդուն: Կերպարներ կան, որ ժամանակի մեջ խամրում են, կերպարներ կան, որ ժամանակի քննությանը դիմանում են, գնահատվում սերունդների կողմից, իսկ այսօր հերոսին ոչ թե պետք է գովերգել, այլ նկատել նրա տված դասերը: Օրինակ՝ ինձ Վարդանն ամեն օր է դաս տալիս: Սիրել մարդուն՝ անկախ ազգությունից, կրոնական պատկանելիությունից: Եղբոր հոգատարությամբ, ընկերոջ ջերմությամբ միասին բավական երկար օրեր ենք անցկացրել: Երբ ընդունվել էի բանասիրական ֆակուլտետ՝ անունս ընդունվողների ցուցակում կարդալուց հետո ասաց.«Խնդրում եմ, հայ տղային երբեք չասես՝ քարի մեջ արյուն կա: Ամեն անգամ դասարան մտնելիս յուրաքանչյուր տղայի աչքերում Վարդանին եմ տեսնում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գ. Նժդեհի անվան համար 161 դպրոցի հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի, Դուշման Վարդանի քույր Արմինե Ստեփանյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее