▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Խնդրեցի Լևոնին այդ օրը գալ ինձ հետ նկարահանման, ուզում էի, որ ամեն ինչ բնական լինի». Սիրուշո

Երգչուհի Սիրուշոն ինստագրամյան իր էջում պատմել է, թե ինչպես ստացվեց, որ ամուսինը՝ Լևոն Քոչարյանը նկարահանվեց «Սիրտ» երգի տեսահոլովակում:

«Ի սկզբանե մտածում էինք, որ կլինի դերասան, որովհետև նպատակն այն էր, որ ցույց տայի աղջկա, այս դեպքում՝ իմ էմոցիաները, սերը: Դա պետք է արտահայտված լիներ աչքերիս մեջ ու ուզում էի հնարավորինս բնական ու անկեղծ էմոցիա փոխանցել: Ինչպիսին երգն է, այդպես էլ ուզում էի, որ տեսահոլովակը լինի: Բայց, հետո հասկացա, որ եթե ուրիշ մարդ լինի, նույն հայացքով չեմ կարողանալու նայել ու ճիշտ չեմ փոխանցելու, բնական չի լինելու:

Խնդրեցի Լևոնին, որ գա ինձ հետ այդ օրը նկարահանման: Ասացի՝ դու ոչինչ չպետք է անես, ինձ ենք նկարելու, պարզապես պետք է այդտեղ լինես, որովհետև ուզում եմ բնական ու իրական լինի, այլ ոչ թե պարզապես տեսահոլովակ»,- անկեղծացել է երգչուհին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее