▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Խնդիրն իմ մեջ էր». Արամեն՝ 3,5 տարի երեխա չունենալու պատճառների, սխալների և քաղած դասերի մասին

«Alpha News»-ի տաղավարում  հյուրընկալվել էր երգիչ Արամեն։
Հաղորդման ընթացքում երգիչը՝ մեծ ցավով,  խոսեց հայրիկի մահվան և այդ մտքին հարմարվելու մասին։

Ինչպես հայտի է Արամեի հայրը մահացել էր հարսանիքից առաջ։ Մեղրամսի փոխարեն՝ Արամեի և Աննաի համատեղ կյանքը, սկսվել էր մեծ վշտով։Սակայն, փորձությունն այդքանով չէր ավարտվել ՝ ծնող դառնալու ցանկությունը միանգամից չի կատարվել։

«Ինձ թվում էր, որ ես մեկ վայրկյան շուտ պիտի երեխա ունենամ, ինձ չէր թվում ՝ ուզում էի։

Թվում էր փրկությունս դա է, որ երեխա ունենամ ու իրանով ապրեմ։ Ամենասկզբից շտապում էի։

Դա էլ էր մեզ համար մեծ փորձություն 3,5 տարի մենք ամեն ինչ փորձում էինք։ Չկար ոչ մի պատճառ, որ մենք երեխա չէնք ունենում՝ չկար։

Եղավ այնպես ՝ ինչպես եղավ ու հիմա էնքան երջանիկ եմ։

Սա դաս է, որ Աստծուց առաջ չընկնենք, որ չշտապենք։

Մտածում էինք թե ամենակարողն էնք, ոնց ուզենք տենց էլ լինելու է… Դա ամենամեծ սխալն է՝ խաբկանք։

Աննային բժիշկներից մեկը նույնիսկ ասել էր.
Ջահել աղջիկ ես, ի՞նչի էս ընկել դրա հետևից։

Իբր չի ստացվի՝ պատճառն իմ մեջ է։

Երեխա լիներ թե չլիներ մենք իրար սիրում էինք ու սիրելու էինք»։

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее