▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Խեղկատակությունն ամբողջացնելու համար պակասում է, որ 6-նոցի Պետրոսն ինքն իրեն համեմատի Լևիտանի հետ»

Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ըստ Հ1-ի Պետրոսի՝ 1941-ի հունիսին նախադեպը չունեցող ահավոր բան է տեղի ունեցել, այն է՝ ԽՍՀՄ-ը մոբիլիզացիան սկսել է մեկ օր ուշացումով: Այո, այո, բառացի ասում է՝ ահավոր բան է տեղի ունեցել… մեկ օր ուշացումով… մեկ օր…

Թե Պետրոսին տեսնեք «ռոյալ ֆլեշ» բռնելուց, հարցրեք՝ շեֆդ 2020-ի պատերազմի ո՞ր օրն է մոբիլիզացիա հայտարարել ու այդ մոբիլիզացիան ո՞նց է ընդհանրապես կազմակերպել ու կառավարել:

Պատկերացնու՞մ եք՝ պատերազմում խայտառակ պարտված կապիտուլանտի քարոզչական բրիգադը, որը 44 օր ստել ու կեղծել է հայրենադավ պատերազմը, հետո փորձել է սուտ ու կեղծիքով արդարացնել Նիկոլին, պետական ալիքի եթերում դեմքի լուրջ արտահայտությամբ քննարկում է մարդկության պատմության ամենադաժան պատերազմը հաղթած մարդկանց գործողություններն ու «միֆերը»:

Ամենայն լրջությամբ եմ առաջարկում այս ֆարսի բվանդակությանը խորամուխ լինել. վեցնոցի քարոզչական բրիգադը եթերում քննարկում է հաղթողների՝ Բեռլինը գրաված ու Էլբայի ափ դուրս եկած սովետական ռազմաքաղաքական ղեկավարության «սխալները», «միֆերը» և «կեղծիքները»: Հասկանու՞մ եք՝ թուրքի կոշիկ լիզողները քննարկում են աշխարհամարտ հաղթածներին:

Նիկոլաբարո այս արարարծները սեփական աչքի գերանը թողած՝ ուրիշի աչքի փուշն են քննարկում: Կատակ չի, լուրջ եմ ասում՝ իրենք դա անում են: Կատակ չի նաև այն, որ վեցնոցի Պետրոսի ու նրա զրուցակից անգրագետ սպեկուլյանտների մտքի գոհարները շուտով Նիկոլի մոտ նախարար աշխատող Պետրոսի կինը դպրոցական դասագրքի է վերածելու: Այս խեղկատակությունն ամբողջացնելու համար ընդամենը պակասում է, որ վեցնոցի Պետրոսն ինքն իրեն համեմատի ասենք՝ Լևիտանի հետ»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее