«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ղազախստանի հպարտ քաղաքացիները կործանում են Ղազախստանի պետականությունը:
Եթե առաջիկայում զանգվածային բողոքի ակցիաները չմարեն և արտաքին (թուրքական) ուղղորդմամբ վերածվեն հակառուսականության պոռթկման, ապա այս ամենը, անխուսափելիորեն, կավարտվի մեծ ողբերգությամբ:
Ղազախստանի բնակչության 24%-ն էթնիկ ռուսներ են, որոնք առավելապես բնակվում են երկրի հյուսիսային մասում՝ ՌԴ սահմանին: Իսկ Ռուսաստանը շատ նրբանկատ է իր հայրենակիցների հարցում և հաստատ մենակ չի թողնի թուրք-ղազախական ազգայնականների հետ պայքարում:
Հ. Գ. Ո՞նց են մարդիկ այսքան հեշտ հրաժարվում պետականությունից...»:
ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանն էլ գրել է. «Կտրուկ սրվել է իրավիճակը Ղազախստանում։ Գրեթե բոլոր խոշոր քաղաքներում հենց այս պահին զանգվածային անկարգություններ են տեղի ունենում։ Տասնյակ հազարավոր ղազախստանցիներ դուրս են եկել փողոցներ և վանկարկում են հակաիշխանական «լոզունգներ»։ Հիշեցնենք, որ խնդիրը ծագել է Ղազախստանի նախագահ Տոկաևի այն որոշումից, համաձայն որի, համարյա երկու անգամ թանկացել է հեղուկ գազի գինը բնակչության համար։ Ճիշտ է, թանկացման որոշումն արդեն չեղարկվել է, սակայն մարդիկ միևնույն է շարունակում են զանգվածային բողոքի ակցիաները։ Մի խոսքով, Ղազախստանում նույնպես Ապագա Կա՛»։ |