▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

««Խաղաղության խաչմերուկ», թե «Մելանյա Թրամփի տրուսիկ» կդնի Նիկոլն անունը, դա միջանցք է, որի վրա ՀՀ-ն չունի իշխանություն»

«Որևէ ադեկվատ քաղաքական ուժ և քաղաքացի չի կարող դեմ լինել խաղաղությանը, բայց որքանո՞վ է նախաստորագրված 17 կետանոց համաձայնագիրը խաղաղության մասին և որքանով այն կապ ունի խաղաղության հետ։ Այս համաձայնագրի հիմնական հաղթողն Ադրբեջանն է, հիմնական զոհը Հայաստանն է և հիմնական «փիարշիկը» ԱՄՆ նախագահ Թրամփն է, ով կստանա իր երազած խաղաղության մրցանակը»,- այս մասին «24Նյուզ»-ի հետ զրույցում նշեց հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ «Խաղաղության համաձայնագիրն» արդեն նախաստորագրվել է ՀՀ-ի և Ադրբեջանի արտգործնախարարների կողմից։

«Ադրբեջանը ստանում է իր պապերի երազանքը՝ «թուրանի ճանապարհը»՝ միջանցք, որով Ադրբեջանը կապվելու է Նախիջևանի հետ, լուծարվում է պատժամիջոցների 907-րդ բանաձևը, որը բացառում էր ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցությունը, լուծարվում է Մինսկի խումբը, որը դեռ կարող էր հնարավորություն տալ լուծել արցախցիների՝ Արցախ վերադառնալու լեգիտիմ խնդիրը։ Այսինքն՝ Ադրբեջանը ստանում է առավելագույնը, իսկ ի՞նչ է ստանում Հայաստանը։ Հայաստանը ոչինչ չի ստանում»,- նշեց Զոհրաբյանը։

Նրա դիտարկմամբ՝ պարզ չէ, թե ինչ տարածքներով կամ որ քարտեզներով են ճանաչվելու ՀՀ սահմանները․ «Իսկ Փաշինյանը ափալ-թափալ ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ կոնկրետ կիլոմետրերով՝ ներառյալ Արցախը, բայց որևէ փաստաթուղթ չկա, թե Ադրբեջանը ինչ սահմաններով է ճանաչում ՀՀ-ն, պետք է լինի հստակ քարտեզ, որ մանևրելու տեղ չունենան»։

Անդրադառնալով օգոստոսի 8-ին ստորագրված վաշինգթոնյան հռչակագրին, Զոհրաբյանը նշեց․ «Ստորագրվեց հռչակագիր, որով Հայաստանի սուվերեն տարածքը՝ 42 կմ-անոց միջանցքը 99 տարով արտապատվիրակվեց ԱՄՆ-ին․ հիմա Նիկոլը դրա անունը կդնի «խաղաղության խաչմերուկ», թե «Մելանյա Թրամփի տրուսիկ», դրանից միջանցքի գաղափարը չի փոխվի․ դա միջանցք է, որի վրա ՀՀ-ն չունի սուվերեն իշխանություն։ Ադրբեջանի պայմանն ընդունված է, որ այդ 42կմ-ում որևէ ադրբեջանցի չպետք է տեսնի հայ մաքսավորի դեմք․․․ Ալիևը ստորագրել է, որովհետև այդ միջանցքի փայատեր է»։ Զոհրաբյանը՝ հավելեց, որ նվաճված խաղաղություն չի լինում, խաղաղությունը լինում է հավասար պայմաններում։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее