▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց. ԱԳՆ

Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Ինչպես նշվել է նաև ՀՀ վարչապետի կողմից, այդ հարցը ներառված չի եղել խաղաղ գործընթացի որևէ փաստաթղթում»,- նշել է Նաղդալյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 16-ին առցանց ասուլիսի ընթացքում նշել է, որ Շուշիի հանձնման պայմանը առաջադրվել է պատերազմի սկզբնական շրջանում: Արցախի իշխանությունները, ՊԲ-ն գնացել են պաշտպանվելու ճանապարհով, քանի դեռ կար հնարավորություն պաշտպանել, կռիվ տալ մինչև վերջ: Նրանք մինչև վերջին վայրկյանը կռիվ են տվել հերոսաբար: Ցավոք, խնդիրը չի լուծվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее