Armtimes.com-ը գրում է.Խարբերդում հուլիսի 6-ին 1.5 տարեկան փոքրիկ է մահացել: Նրա հարազատները գտնում են, որ պատճառը դրանից երկու օր առաջ ստացած պատվաստումն է:
Մայրը` Թեհմինե Բաղդասարյանը, մեր զրույցում պատմեց, որ դուստրը ատամ հանելու պատճառով վատառողջ էր, հոսպիտալացվել էր, բուժում էր ստանում: Այդ ընթացքում տարածքային պոլիկլինիկայից շարունակ զանգահարել են, ասել, որ պետք է երեխային հերթական պատվաստումը ստանալու տանել: Ինքը անընհատ մերժել է, բայց ի վերջո տեղի է տվել: Բժիշկը վստահեցրել է, որ կարող են վստահել իր երկարամյա փորձին ու իմանալ, որ պատվաստումից վտանգ չկա:
«Այնքան զանգահարեցին, երեխային տարա, պատվաստվեց: Բայց պատվաստանյութը ինձ մոտ չեն քաշել ներարկիչի մեջ: Բուժքույրը պատրաստ բերեց, բժիշկը իմ պուճուրիկին սրսկեց: Ասաց` դա յոթ հիվանդության դեմ է: Հետո երեխային բերեցի տուն, երկու օր ամեն ինչ նորմալ էր, ուտում էր, ջուր էր խմում, խաղում էր: Երրորդ օրը տաքությունը բարձրացավ: Երեկոյան զանգահարեցի շտապօգնություն, ասացի պատվաստում են արել, երեխայի տաքությունը բարձրացել է, մի հատ կանչ գրեք: Պատասխանեցին` այդպես պետք է լինի, չենք կարող գալ, կանցնի»,- ողբերգությանը նախորդած իրավիճակը ներկայացրեց Թեհմինեն:
Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում


