Արցախյան հակամարտություն,անմեղ ու հասարակ մարդկային ճակատագրեր, պատմություններ, որոնք պե′տք է ցնցեն աշխարհը: Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը մեկ տարի առաջ հանդիսատեսի դատին ներկայացրեց «Թևանիկ» գեղարվեստական ֆիլմը, որը մինչ օրս, կինոմասնագետների կողմից ստանում է դրական արձագանքներ և բազմաթիվ մրցանակներ: Ռեժիսորի «Վերջին բնակիչը»ֆիլմը՝մինչև պրեմիերան, դեռևս նկարահանման փուլում ձևավորել է իր հետևորդներին: Մանկության, երկու ֆիլմերի միջև զուգահեռների և այլ թեմաների մասին Լիլիթ Խաչատրյանն իր բլոգում զրուցել է ռեժիսորի հետ:
Ինչպե՞ս հայտնվեցիք Երևանում և բռնեցիք կինոուղին:
Վերջին 13 տարին է, ինչ ապրում եմ Երևանում: 2002 թվականին եկա բարձրագույն կրթություն ստանալու և ստեղծագրոծական աշխատանքս շարունակեցի «Երկիր մեդիա»հեռուստաընկերությունում: Այդ աշխատանքին զուգահեռ միշտ տարված եմ եղել կինոյով:Հեռուստաընկերությունում աշխատելու ընթացքում ևս փորձել եմ կինոնախագծեր ներկայացնել: Եթե անկեղծ լինեմ «Երկիր Մեդիա»-ն մեծ ուժ և մասնագիտական փորձ է տվել, որ ես այսօրկարողանամ այս ամենն իրականացնել:
Կհիշե՞ք Ձեր առաջին ֆիլմը:
Այն կոչվում է «Բարև իմ սիրտ» կամ «Իմ առաջին սեր»: Նկարել եմ մինչև զինվորական ծառայության մեկնելը՝ ԲՈւՀ-ից առաջ: Այդ ժամանակ Ստեփանակերտի հեռուստատեսությունից գործուղված էի Հանրային հեռուստաընկերություն՝ ռեժիսուրայի կուրսերի, վերջում անպայման մի ֆիլմ պիտի նկարեինք: Նկարեցի 6 րոպեանոց ֆիլմ: Դերասանը՝ Վահրամ Զարյանն է, ով այսօր Փարիզումառաջատար դերասան է: Իմ ֆիլմը նրա համար դեբյուտային էր: Ես միշտ նրան ասում եմ, որ նա մեծ դեմք է Փարիզում, բայց խնդրում եմ մի մոռացիր, որտեղից ես սկսելJ Հետո նկարեցի «Պատրանք»-ը, որը մոնոներկայացում է:Նկարվեց շատ խղճուկ հնարավորություններով: Կինոմասնագետի ցույց տալուց հետո՝ հեռարձակվեց հեռուստաեթերով:
Ի՞նչ կինոփուլեր եք անցել՝ մինչ կինոռեժիսոր դառնալը:
Մինչև զինվորական ծառայութան մեկնելն արդեն երկու նկարահանումների փորձ ունեի: Վեցերորդ դասարանից հաճախել եմ թատերական ստեղծագործական խմբակ: Աշխատել եմ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնում՝ որեպես լուսովորող, բեմի մեքենավար, տարբեր աշխատանքների եմ ստանձնել նաև Արցախի հեռուստաընկերությունում, որոնք իհարկե անցյալում են, բայց ես փորձում եմ չմոռանալ, թե որտեղից եմ գալիս։
Ֆիլմի հերոսը ինչպիսի՞ն պետք է լինի, որպեսզի ձեր ուշադրությունը գրավի:
Հերոսները պետք է լինեն հասարակ մարդիկ՝ դուրս եկած հողմին ընդառաջ:
Մարդիկ, ովքեր ժամանակից առաջ են ընկած կամ՝ ետ: Մարդիկ, ովքեր հայտնվել են սուր-ծայրահեղ վիճակում՝ պարտադիր չի պատերազմ լինի: Մարդը, երբ խաղաղ է, չի բացում իր ողջ էությունը։ Բայց նա կարող է ցուցաբերել այն բնորոշիչ հատկանիշները, որոնք կարող են դրսևորվել մեկ անգամ՝ կյանքի և մահի եզրագծում․ ինձ հենց դա է հետաքրքրում: Դասական շատ ռեժիսորների հերոսներհենց այդպիսին են և դա հետաքրքիր է: Ինձ դուր է գալիս, երբ հերոսից է կախված վաղվա լինելությունը, այսինքն նա միայն իր մարդկային ողորմելի ներկայությունը չի ապահովում, այլ փորձում էիր ապրած կյանքով և ձեռնարկած քայլերով՝ մարդկության պատմության մեջ ինչ-որ բան շրջել:
«Թևանիկ» և «Վերջին բնակիչը» ֆիլմի կերպարնեը արդյո՞ք նման են ձեր նկարագրած հերսներին:
Նույն խնդիրն է դրված, ինչը ես կարևորում եմ: Երկու ֆիլմերում էլ հերոսները պարզ, հասարակ մարդիկ են՝ մինչև մի պահ։ «Թևանիկ»-ի մեջ հերոսները այնպիսի որոշում են կայացնում, ինչը խաղաղության դեպքում՝ իր արտացոլանքն է գտնելու: Ինձ դուր է գալիս, երբ հերոսն իր ֆիզիկական ներկայությունն ապահովելուց զերծ վերածվում է մի մարդու, ում պատմության անիվնամբողջովին շրջվում է: «Թևանիկ»-ում կա տեսարան, որտեղ ֆիլմի կերպարները որոշում են նահատակվել, բայց չնահանջել, և գյուղը,որը դատապարտված է գերեվարվել, չհանձնել թշնամուն: Մարդկային ըմբոստության արդյունքում իրադարձություններն այլ ընթացք են ստանում, ինչը նաև «Վերջին բնակիչը» ֆիլմում կարելի է տեսնել: Հերոսը՝ Աբգարը, դուրս է եկել հողմին ընդառաջ, և ընդդեմ՝ մարդկությանը, բայց հավատում է ոչ միայն իր պայքարին,այլ նաև՝ հաղթանակին: Էական չէ, թե դու կշարունակե՞ս արդյոք քո ֆիզիակական գոյությունը, թե՞ ոչ, քանի որ մարդկության պատոմությունը ցույց է տվել, որ կան մարդիկ, ովքեր ֆիզիկակապես չկան արդեն, սակայն որպես իդեալ, որպես երևույթ՝ մարդկության հուշերի մեջ շարունակում են ապրել:
«Թևանիկ» ֆիլմը բազմաթիվ մրցանակներ է ստանում մինչ օրս, որն է նրա հաջողության գաղտնիքը:
Եթե գտնում եք, որ «Թևանիկ»-ը հաջողվել է, ապա կարող եմ ասել, որ կարևորագույն պատճառներից մեկը հենց կերպարներն են:
Կարծում եմ պետք է հանդիսատեսին տալ այնպիսի հերոսի կերպար, ում նա կտեսնի մեկ վայրկյան և կցանկանա լինել նրա դերում:
Երկու ֆիլմ, երկուսում էլ շոշոփվում է նույն խնդիրն ու թեման, ինչո՞ւ:
Այսօր ինձ հետաքրքիր է խոսել Ղարաբաղի մասին: Մի օր ֆիլմ կնկարեմ ենթադրենք սրճարանում․ երկու անհատների աչքերի լուռ երկխոսություն կլինի: Այսօր ես՝որպես անհատ, որպես մարդ, լուրջ խնդիր ունեմ․ դա Ղարաբաղի սահմանների ամրագրումն է, մեր հողերը ետ բերելը, ուզում եմ այնտեղ վերջապես խաղաղություն լինի, դրանից ավել բան ես չեմ ուզում այս աշխարհի երեսին: Եվ լինելով ռեժիոր՝ փորձում եմ բարձրաձայնել այդ խնդիրը: Ղարաբաղի մասին ֆիլմերը ուշացած են, պետք է արագ աշխատել ու գեղարվեստական մեծ ֆիլմերի միջոցով աշխարհը ցնցել:
Իմ մանկությունը, պատանեկությունը, և երազանքներիս մեծ մասը կորցրել եմ պատերազմի արդյունքում, իսկ ումի՞ց հետ ուզեմ, եթե ոչ՝ աշխարհից:
Հայաստանում և արտերկուրմ ինչպե՞ս կիրականացնեք «Վերջին բնակիչը» ֆիլմի ցուցադրությունը:
Ֆիլմի ցուցադրությունը՝ Հայաստանում, կփորձենք իրականացնել «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում, որի համար հայտ ենք ներկայացրել, և եթե ստացվի, ապա կփորձենք նաև տարբեր պետություններից հրավիրել մասնակիցներին, որպեսզի նրանք էլ ներկա գտնվեն այդ իրադարձությանը: Ինչ վերաբերում է միջազգային կինոցուցադրությանը՝ այդ մասին դեռ վաղ է խոսել:
«Վերջին բնակիչը» ֆիլմի յուրահատկություններից մեկը երևի թե տարբեր պետություններից ստեղծագործական թիմ հրավիրելն էր: Ի՞նչն էր նրանց համախմբում նկարահանման հրապարակում:
Մեր նկարահանման հրապարակում 10 երկրներից մարդիկ կային: Բոլորին համախմբել էր սերը․ սերը դեպի կինոն, դեպի արվեստը: Ինձ համար կարևոր է եղել, որ թիմը միջազգային լինի և աշխարհին՝ Ղարաբաղի մասին,միջազգային թիմի միջոցով պատմեմ:
Ի՞նչ սկզբունքով էիք ընտրում նրանց:
Դժվար է եղել գտնել լավ թիմակիցների: Ես շատ եմ մտածել, թե ո՞վ է լինելու օրինակ, բեմադրող օպերատորը: Նրան ճանաչել եմ ԲՈՒՀ- ում սովերելու տարիներին, սակայն երբեք չէինք աշխատել միասին: Տիգրան Խաչատուրյանի մեջ կա այն էներգիան,այնկամքի ուժը ու մեծ սերը, ինչն ինձ անհրաժեշտ էր, որ բեմադրող օպերատորն ունենար նկարահանման հրապարակում: Ու ես Տիգրանի մեջ բացահայտեցի ոչ միայն լավ բեմադրող օպերատորի, այլև այն մարդուն, ով ռեժիսորին կարող է հասկանալ ցանկացած պարագայում: Նա նկարահանման հրապարակում գիտիիր կարևորությունը: Եթե նա չունենար մարդկային բնավորության զորեղ գծեր, մեր նկարահանման հրապարակը գուցե սիրով այդքան լեցուն չլիներ: Վերջապես պետք է մեկը, ով կհասկանա և կըմբռնի այն բոլոր դժվարությունները, որ ռեժիսորն ապրում է նկարահանման հրապարակում, իսկ լավագույն մարդը՝ օպերատորն է։ Նա մասնագետ է, ով պատկանում է այն ֆենոմենալ տիպին, ով կարողաանում է ռեժիսորին օգնել թե մարդկայնորեն, և թե մասնագիտականորեն։
Եթե ռեժիսորը չունենա իր ուժեղ թիմը, ու իրեն՝ կուրորեն հավատացող մարդկանց, հավատացեք ոչինչ չի ստացվի:
Այն, որ տարբեր շրջաններում հանդիպել եմ մարդկանց, ովքեր իսկապես կարողացել են նման մոտեցում ցուցաբերել և նման ձևով վերաբերվել ֆիլմին, ես համարում եմ Աստծո նվեր։
Հաջողակ տղամարդու մեջքի ետևում կանգնած է իմաստուն կին, ինչպի՞սնն է նա:
Կինս իմ այսօրվա կայացման մեջ մեծ ներդրում ունի: Շատ բարդ խնդիր է դրված կնոջս ուսերին, որովհետև տանը գրեթե չեմ լինում ու ընտանեկան հոգսերով չեմ ապրում: Եվ եթե, իմ կինը նման համբերատարությամբ և նման սիրով լցված չլիներ այն ամենի հանդեպ, ինչ որ ես եմ անում՝ մեծ դժվարություններ կունենայի, որովհետև նրանից շատ մեծ բան է կախված:Լավ կին և մայր լինելուցբացի, նկարահանման հրապարակում իրականացնում է ֆիլմի տնօրենի աշխատանքը: Ամեն ինչից զատ նա փորձում է օգնել ինձ, դա շատ դժվար է համատեղել, սակայն նա գլուխ է հանում ու չեմ պատկերացնում՝ առանց նրա ինչ կլիներ:
Նյութը՝ Լիլիթ Խաչատրյանի բլոգում