ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է AlJazeera հեռուստաալիքին տված իր հարցազրույցից մի հատված, որը նկարահանվել է սեպտեմբերի 30-ին․
«Արտաքին ագրեսիայի դեպքում թիվ մեկ խնդիրն է պաշտպանել բնակչությանը հարձակումից։ Դրանից հետո միայն հնարավոր կլինի խոսել բանակցությունների մասին։
Ներկայիս լայնամասշտաբ ագրեսիայի իրավիճակում ես վստահաբար կարող եմ ասել, որ Ղարաբաղի ժողովուրդը չի ընկրկի»։