▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

««Ղարաբաղցի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում»

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքելով ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբոր՝ Հայկո Պալյանի գրառմանը, նշել է․ ««Ղարաբաղցի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում»։

***

ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Որոշ լրատվականներ և անհատներ փորձում են եղբորս գրառման մեջ բաժանարար գծեր գտնել։ Եղբայրս նկատի է ունեցել «հայաստանցի» և «ղարաբաղցի» բառերը։ Ուզում եմ մեկ բան հստակ ասել՝ սա ոչ թե տարանջատում է, այլ պարզապես աշխարհագրական տարբերություն, ինչպես կասեինք՝ շիրակցի, սյունեցի կամ լոռեցի։
Որևէ խտրականություն լինել չի կարող։ Հետևաբար, բոլոր նրանք, ովքեր փորձում են այս թեմայով շահարկումներ անել, պիտի հասկանան՝ մեր միասնությունը բառերով չեն կարող խարխլել»։

***

Ի՞նչ է գրել ՔՊ-ական պատգամավորի եղբայրը՝ երևում է լուսանկարներում․ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее