Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Նկարում պատկերված ալյուրի հումքը 2025թ. նոյեմբերին բերված է Ղազախստանից' Ադրբեջանի ճանապարհով։ Պաշտոնապես այն 4-րդ կարգի ցորեն է, որն ընդունված է անվանել անասնակեր, սակայն դրա հետ միաժամանակ ըստ որոշ գիտական պնդումների, ղազախական այդ ցորենը վարակված է «ալֆա» և «միկո» տոքսիններով, որոնք համարվում են քիմիական ծագման։
Մեկ այլ միջազգային բացահայտման համաձայն, ղազախական այդ ցորենը աճեցվել է այն տարածքում, որտեղ միջուկային զանգվածային փորձարկումներ են արվում։
Նշեմ, որ Ղազախստանը ուրան արդյունահանող աշխարհի խոշորագույն երկրներից մեկն է։ Իսկ ուրանի բաց արդյունահանման դեպքում վարակված հողը քաղցկեղ է առաջացնում։
Խանութից ալյուր գնելիս հիշեք այս ամենը և հաշվի առեք, որ Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված ընկերությունն է Ադրբեջանի տարածքով ներկրել այդ ցորենը։
Դիտեք նաև՝
***


