Armlur.am-ը գրում է. Ղարաբաղում գործում է ընդդիմություն, կան ընդդիմադիր կուսակցություններ, որոնք նաև ներկայացված են Ազգային ժողովում: Այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԼՂՀ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելուն և ընդդիմադիր դաշտի ձևավորմանը, այս մասին նշեց ՀՀ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը: «Դա Ղարաբաղի ներքին գործերն են, ընդդիմությունը ոնց կվերաբերվի, իսկ Խանումյանի հետ կապված դա դատապարտելի արարք է», – նկատեց նա: