aravot.am-ը գրում է, որ ահազանգ է ստացել գործարար Խաչիկ Մանուկյանի ընտանիքի անդամներից: Ըստ այդմ, արդեն երկու ժամից ավելի, Երեւանի փոքր կենտրոնում գտնվող իրենց սեփական տան բակում ինչ-որ մեքենա է կանգառել` «ՋԻՓ-Պաջերո» եւ հերթապահություն է իրականացնում տան մոտ:
Մեքենայում գտնվող անծանոթ անձինք պարբերաբար զանգում են տան դուռը եւ պահանջում են, որ Խաչիկ Մանուկյանը դուրս գա: Լսելով, որ նա տանը չէ, երիտասարդները պահանջում են, որ ընտանիքի տղամարդ անդամներից որեւէ մեկը դուրս գա: Բացասական պատասխան լսելով`նրանք փողոցային բառապաշարով արտահայտություններ են անում:
Համանաման ահազանգ ստացել ենք նաեւ Նապոլեոն Ազիզյանի հարազատներից: Հիշեցնենք, որ ե’ւ Խաչիկ Մանուկյանը, ե’ւ Նապոլեոն Ազիզյանը հայտնվել էին «Ծառուկյան» դաշինքի «ինքնաբացարկ» ներկայացրած անձանց ցանկում : Այսօր, սակայն, նրանք ԿԸՀ-ում ետ վերցրեցին իրենց անուններով ներկայացված ինքնաբացարկի դիմումները եւ պատգամավորական մանդատ ստացան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ


