
-ը գրում է. Նախկին ֆինանսների նախարար, ՊԵԿ-ի նախկին պետ Գագիկ Խաչատրյանի որդիների՝ ԱՄՆ-ում շքեղ առանձնատուն գնելու փաստի առթիվ Ազգային անվտանգության ծառայությունը որոշել է քրեական գործ չհարուցել: Այսօր՝ փետրվարի 15-ին, «Հետքի» հարցմանն ի պատասխան Ազգային անվտագության ծառայությունից տեղեկացրել են, որ այդ պատճառով իրավական փոխօգնության միջնորդությամբ ԱՄՆ-ին չեն դիմել: «Հետքին» նույնաբովանդակ պատասխան է տվել նաև Գլխավոր դատախազությունը։
««Փնտրվում է գնորդ կամ Գագիկ Խաչատրյանի որդիների շքեղ առանձնատունը Լոս Անջելեսում» վերտառությամբ «Hetq.am» համացանցային կայքի 2016 թվականի հունիսի 30-ի հրապարակումը ՀՀ գլխավոր դատախազի 01.07.2016թ. գրությամբ ուղարկվել է ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն՝ սահմանված կարգով ընթացք տալու նպատակով: Քննարկման արդյունքում ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում 16.07.2016թ. որոշում է կայացվել հանցագործության դեպքի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին»,- նշված է Գլխավոր դատախազությունից ստացված գրության մեջ:
Հիշեցնենք, որ «Հետքը» անցած տարվա հունիսի վերջին հրապարակել էր այն ժամանակ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների կողմից հոդված: Ավելի ուշ իր հրապարակման մեջ տեղեկացրել էր, որ Գլխավոր դատախազությունը գործն ուղարկել է ԱԱԾ:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


