▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Խաչատուր Սուքիասյանի եղբորը գրավով ազատ են արձակում, իսկ Արմեն Չարչյանը կալանավորված է»․ Վարդևանյան

«Անհասկանալի է այն մոտեցումը, թե ինչպես է ստացվում, որ մի դեպքում մարդիկ գրավով ազատ են արձակվում, իսկ այլ դեպքում՝ հետևողականորեն լինում կալանավորված»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

http://asekose.am/filemanager/uploads/aram_vardevanyan.jpg

«Վերջերս աղմկահարույց մեկ այլ գործով իշխանական ներկայացուցիչներից մեկի մտերիմն ազատ է արձակվել գրավով: Համեմատական անցկացնենք Արմեն Չարչյանի հետ. նա դոկտոր-պրոֆեսոր է, պատգամավոր, ունի անբասիր հեղինակություն՝ նախկինում երբևէ չարատավորված, բայց կալանավորված է՝ չնայած առողջական խնդիրներին, բայց այ մյուս դեպքով անձն ազատ է արձակվել»,- հավելել է ընդդիմադիր պատգամավորը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее