▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

X Factor 4-ի հաղթողը Էդգար Ղանդիլյանն է

Եզրագիծը հատեց հայկական X Factor նախագծի 4-րդ եթերարջանը: Ապրիլի 9-ին կայացած գալա համերգի ժամանակ հեռուստադիտողը ուղիղ եթերում որոշեց շոուի հաղթողին:

Այս եթերաշրջանում Անդրեն աշխատում էր տղաների, Էրիկը՝ աղջիկների, Գարիկը՝ խմբերի, իսկ Շուշանիկ Արեւշատյանը 22-ից բարձր մասնակիցների հետ:

Նախագծի եզրափակչում հայտնվել էին Անդրեի թիմից ԷդգարՂանդիլյանը, Էրիկի թիմից Իննա Սայադյանը եւ Գարիկի խումբը՝ Էմմանուելն ու Մարիամը:

Քվեարկություն արդյունքներով X Factor 4-ի հաղթող դարձավ Անդրեի թիմը ներկայացնող գյումրեցի Էդգար Ղանդիլյանը:

Էդգար Ղանդիլյանը ծնվել է 1997թ. հունվարի 6-ին Գյումրիում:  X Factor 4 նախագծին մասնակցում էր սիրած աղջկա ցանկությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее