▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Wildberries –ն ու OZON–ը դադարեցրել են հայաստանյան առևտրային ընկերությունների վաճառքները

Դիտեք նաև՝ 

Wildberries –ն ու OZON–ը դադարեցրել են հայաստանյան առևտրային ընկերությունների վաճառքները

Անհատ ձեռնարկատեր Շուշան Մկրտչյանը ԱրմենիաSputnik–ին ասել է, որ Wildberries-ում վաճառքները դադարեցվել են առանց որևէ պատճառաբանության, մի քանի ժամում։  Վաճառողները սկսել են այդ մասին ահազանգել տելեգրամյան խմբում, որտեղ 2500 ձեռնարկատեր կա։ Երեկ երեկոյան արդեն բոլոր հայկական ԱՁ ու ՍՊԸ ունեցողների ապրանքները փակվել են։

«Հատկապես փոքր բիզնեսների համար մարկետփլեյսը ոչ միայն վաճառքի միջոց էր, այլ նաև արդյունավետ գործիք՝ կանխիկ հոսքեր ձևավորելու և բրենդի ճանաչելիությունը ԵԱՏՄ երկրներում բարձրացնելու համար։ Այս իրավիճակում առավել քան երբևէ կարևոր է, որ պետությունը կանգնի փոքր բիզնեսի կողքին։ Ի վերջո, հենց փոքր բիզնեսներն են ձևավորում ապագայի մեծ բիզնեսները»։

ՀՀ պատկան մարմինները դեռ պաշտոնական որևէ մեկնաբանություն չեն տվել և չեն հաստատել խնդրի առկայությունը։

Լրագրող Ոսկան Սարգսյանն, այս առիթով, գրել է․

Ռուսաստսնում արգելվել է «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակների վաճառքը, «Վայլբերիս»ժը և «Օզոն»-ը Հայաստանի արտադրանքի արտահանումը դադարեցրել են, Սադախլոյի անցակետում ժամերով տանջում, խոչընդոտ են ստեղծում Վրաստան հանգստանալու մեկնող հայաստանցիների համար։ Թամամ խոսքը էշին են ասում, սրանք պաշտոնական Ռուսաստանի և պաշտոնական Վրաստանի կողմից Հայաստանի իշխանության հանդեպ վերաբերմունքի դրսևորումներն են։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բոլոր ոլորտներում ձախողվել է, ո՞նց կարող է արդյունավետ, Հայաստանի շահերից բխող արտաքին քաղաքականություն վարել»։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее