▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վթարից հետո շատերն ինձ մոռացան, հրավերներ այլևս չեն անում. Ջուլիա Սաղաթելյան

 

Life.panorama.am-ի գրում է, որ  իր զրուցակիցն է դերասանուհի Ջուլիա Սաղաթելյանը, ով 2015թ-ի նոյեմբերին ավտովթարի ենթարկվելուց հետո այլևս չի աշխատում:

Ավտովթարի հետևանքով դերասանուհին վնասել էր ողնաշարն ու աջ ոտքը: Սկզբնական շրջանում Ջուլիան դժվարությամբ էր քայլում, սակայն մեզ հետ զրույցում նշեց, որ լիովին առողջացել է.

«Փառք Աստծո, արդեն երկար ժամանակ է, ինձ լավ եմ զգում, լիովին առողջացել եմ, բայց վթարից հետո շատերն ինձ մոռացան, հրավերներ այլևս չեն անում՝ գուցե մտածելով, որ ի վիճակի չեմ աշխատելու, գուցե չեն ուզում անհանգստացնել, բայց իրականում ես պատրաստ եմ»,- նշեց դերասանուհին ու շարունակեց.

«Պետք է խոստովանեմ, որ այնքան էլ չեմ տխրում, որ չեմ աշխատում, ինձ այս կարգավիճակում շատ լավ եմ զգում: Իրականում լավ առաջարկների դեպքում չեմ հրաժարվի, բայց այս ընթացքում հասցրել եմ նաև վերարժևորել ունեցածս ու ավելի երկար մտածել ապագայի մասին»:

Ջուլիա Սաղաթելյանն այս պահին արդեն իսկ մեծ ծրագրեր ունի, որոնց առաջին քայլերն արված են:

Առավել մանրամասն` սկզբաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее