▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վթարի է ենթարկվել Սպիտակցի Հայկոն

shamshyan.com-ր գրում է. Այսօր՝ հունվարի 18-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի արձանի հարևանությամբ բախվել են Nissan մակնիշի TO 826 համարանիշի, Opel մակնիշի 35 NԼ 900 համարանիշի և Range Rover մակնիշի B 861 HC 777 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Range Rover-ը վարել է երգիչ Սպիտակցի Հայկոն, ով վթարից հետո Opel-ի վարորդի հետ փորձում էին օգնություն ցուցաբերել Nissan-ի կին վարորդին։

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее