▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վթար Սասունիկ գյուղում. մեկ մարդ մահացել է

 

 

 

 

 

 

 

 

 

Սեպտեմբերի 16-ին, ժամը 10:51-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Սասունիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշտարակ-Սասունիկ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի 35 MS 445 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ գլորվել մոտ 10 մ, ինչի հետեւանքով 1992 թ. ծնված Լ. Կ-ը տեղում մահացել է:

Ժամը 11:50-ին փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ  Լ. Կ.-ի դին դուրս են բերել ավտոմեքենայից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее