▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վտանգը մենակ Սյունիքի գլխին չէ, ամբողջ հայության գլխին է․․․Լեոնիդ Հարությունյան

Ռեժիսոր, Արցախի ժողովրդական արտիստ Լեոնիդ Հարությունյանին զրկել են պատվո վճարից։ Արցախի կորստից հետո Գյումրիում հաստատված արվեստագետը Marz News-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ Հայաստանի իշխանությունների որոշմամբ՝ իրեն զրկել են ամսական 40․000 դրամ տրամադրվող պատվո վճարից, ստիպված է թոշակով գոյատևել։ Ծնունդով գյումրեցի ռեժիսորն իր կյանքի 55 տարին նվիրել է սիրելի մասնագիտությանը, երկար տարիներ աշխատել և ստեղծագործել է Արցախում։ 32 տարի զբաղեցրել է Ստեփանակերտի թատրոնի տնօրենի, ռեժիսորի և գեղարվեստական ղեկավարի պաշտոնները։ Նրա ջանքերով Շուշիում ևս թատրոն է հիմնադրվել, որը գործել է 13 տարի՝ մինչև Շուշիի հանձնումը։ «Պատերազմի հրահրողներն այդ ամենը զրոյացրին, հանձնեցին, տվեցին ամբողջ մեր ունեցած մշակույթն էլ, թատրոններն էլ, մեր ամբողջ կյանքն էլ»,- ասել է Հարությունյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее