Լրագրող Հակոբ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վարչապետ Փաշինյանը առաջարկում է դասի ու գործի գնալ հեծանիվով։ «Դա ոչ միայն ամոթ չէ, այլև հարմար է, առողջ և հաճելի»,- ասում է նա։
Իրականությունն էն է, որ Երևանում ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ դասի ու գործի գնալ հեծանիվով եթե դու․
ա) չունես թիկնազոր,
բ) չունես ուղեկցող ոստիկանական մեքենաներ, որոնք քո ճանապարհը կմաքրեն մեկ կիլոմետր շառավղով,
գ) տնից դուրս չես գալիս առավոտյան ժամը 6-ին։
Եթե էս պայմաններն ապահովված չեն, ապա հեծանվով երթևեկության մեջ դուրս գալը ոչ միայն հարմար չէ, այլ բառացիորեն վտանգավոր է կյանքի ու առողջության համար։
Եթե հիշում եք, հեծանվի օգտագործումը խթանելու համար վարչապետը վերջերս առաջարկում էր անտոկոս վարկ տրամադրել հեծանիվ գնելու համար։ Այսինքն, նա կարծում է, թե երևանցիները հեծանվով գործի չեն գնում, որովհետև հեծանիվ գնելու համար 100-150 հազար դրամ չունեն։ Ահա թե ինչպիսի պատկերացումներ ունի երկրի ղեկավարը էս քաղաքի խնդիրների ու դրանց լուծման ու առհասարակ, կառավարման մասին։
Բայց դա կարևոր չէ, կարևորը, որ Փաշինյանի այս գրառումը արժանանա հարյուր հազարավոր սրտիկների ու ռեպոստերի ու որ համայն Եվրասիայի ֆոլովեռները իմանան, թե ինչքան քուլ ու մարդամոտ մարդ է թանկագին Նիկոլ Փաշինյանը»։
Դիտեք նաև՝