▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վստահեցնում եմ, որ հուշաքարը կվերգտնի իր նախկին տեղը և կշարունակի զարդարել փողոցը

«Երևանի Կենտրոն վարչական շրջանի Սայաթ-Նովա պողոտայի 25 հասցեում տեղակայված՝ անվանի ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի հեղինակած կարմրավուն քարից շինված կոթողը վթարի հետևանքով կոտրվել էր:
Այս փաստը հասարակության լայն շերտերի ուշադրությունից դուրս չմնաց և առաջացրեց բազմաթիվ մտահոգ բնակիչների արձագանքը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մշակութային արժեք ներկայացնող ճարտարապետական յուրօրինակ քերթվածքի հետ կատարվածը պատահարի արդյունք է, միջոցառումներ են իրականացվում կոթողը վերականգնելու և վերանորոգելու ուղղությամբ:
Առաջին իսկ օրվանից իրականացվել են համապատասխան միջոցառումներ վնասված կոթողի տեղափոխման աշխատանքները ճիշտ ընթացակարգով կազմակերպելու համար:
Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ ոստիկանությանը և պատկան մարմիններին՝ համատեղ իրականացրած աշխատանքների և փոխադրման փաստի առնչությամբ ձեռնարկած միջոցառումների համար:

 

 

 

 

 

 

 

 

Վստահեցնում եմ, որ Սայաթ-Նովայի պատվին համանուն փողոցում 1962թ. կանգնեցված հուշաքարը կվերգտնի իր նախկին տեղը և կշարունակի զարդարել փողոցը»,-գրել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը ֆեյսբուքյան իր էջում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее