▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վստահ եմ, որ բաց հագուստը չէ, որ պետք է ընդգծի կնոջ գեղեցկությունը. դիմահարդար, ֆոտոմոդել Մարինա Ստեփանյան

Life.panorama.am-ը գրում է.

Կայքի զրուցակիցն է դիմահարդար եւ ֆոտոմոդել Մարինա Ստեփանյանը, ով մեզ հետ զրույցում ոչ միայն իր մասնագիտական խորհուրդներն է տվել աշնանային դիմահարդարման  վերաբերյալ, այլեւ պատմել է, թե ի՞նչ ծրագրեր ունի որպես ֆոտոմոդել:

Մարինա, նախ կխնդրեմ Ձեր պրոֆեսիոնալ խորհուրդները տաք, թե ինչպե՞ս է պետքդիմահարդարվել աշնանը:

- Յուրաքանչյուր սեզոնային դիմահարդարում ունի իր մշտական նրբություններն ու միտումները, որոնք որոշում են, թե կոնկրետ ինչպես պետք է դիմահարդարվել ամռանը կամ աշնանը: Աշնանային դիմահարդարումը թույլ է տալիս մեզ զգալիորեն բազմազանեցնել մեր կերպարը, քանի որ թեև եղանակն արդեն ցրտում է, բայց մաշկը կարող է դեռևս իր վրա կոսմետիկա պահել: 2016 թվականի աշնանային դիմահարդարումը բացառություն չէ։ Գլխավոր թրենդները մեզ են հասնում պոդիումներից, իսկ դիմահարդարները դրանք դարձնում են ավելի կրելի: Այսպիսով, հիմնվելով համաշխարհային նորաձևության շաբաթների հաշվետվությունների վրա, կարելի է հասկանալ, որ աշնանային դիմահարդարում անելիս պետք է շեշտը դնել շուրթերի կամ  աչքերի վրա։

Ըստ նորաձեւության վերջին միտումներ՝ ակտուալ է այսպես կոչված "No Make up"տարբերակը, որի համաձայն ընդգծվում են միայն շուրթերը, սակայն հաճախ փողոցդուրս գալով մեզ թվում է, թե բոլոր աղջիկները նման են միմյաց. ի՞նչ տարբերակներկառաջարկեք դրանից խուսափելու համար:

- Այո, շատ ակտուալ է «NO MAKE UP» տարբեակը, սակայն կարծում եմ, որ յուրաքանչյուր կին և աղջիկ առաջին հերթին պետք է հաշվի առնի ան, թե ինչ դիմահարդարում է իր դիմագծերի հետ համահունչ: Այդ դեպքում մենք կխուսափենք նույնատիպ դիմահարդարումից:

Հետաքրքիր է, ըստ Ձեզ, որո՞նք են հայուհիների թույլ տված ամենատարածվածհակաթրենդները:

- Երբեմն դիմահարդարման ժամանակ աղջիկներն ու կանայք  չափից ավելի միջոցներ են օգտագործում կամ ոչ ճիշտ կերպ են օգտագործում անհրաժեշտ միջոցները:  Որոշ սխալներ կարող են մի քանի տարով մեծացնել կնոջ տարիքը: Շատ աղջիկներ, ցանկանալով ձեռք բերել կատարյալ թավշյա մաշկ, հաճախ սխալ են թույլ տալիս` չափից շատ օգտագործելով երանգավորող քսուք: Շատ խիտ շերտը ընդգծում է կնճիռները և ավելացնում է կնոջ տարիքը:  Հակաթրենդ են համարվում շատ մուգ ներկված հոնքերը, այտոսկրերի մուգ կարմրաներկը, շուրթերի մատիտի հաստ եզրագիծը, դիմափոշու հաստ շերտը և այլն:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее