▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վրեժ Կիրակոսյանը շուտով հայրիկ կդառնա

Դիտեք նաև՝

Life.panorama.am-ը գրում է. «X-Factor» նախագծի առաջին եթերաշրջանի հաղթող Վրեժ Կիրակոսյանի շուտով հայրիկ կդառան. Բարի լուրը երգիչն առաջինը վստահեց մեզ:

«Միշտ չեմ սիրել անձնական կյանքիցս մանրամասներ հայտնել, քանի որ ըստ իս`  դա երգչի համար ուղղակի PR է, այդ իսկ պատճառով ինչպես ամուսնությունս, այնպես էլ հայրիկը դառնալս չեմ թողնի, որ շատ քննարկվի,- նշեց Վրեժն ու շարունակեց,- դեռեւս չեմ ասի, առաջնեկս աղջիկ է, թե տղա, թերեւս դա այնքան էլ մեծ նշանակություն չունի, գլխավորը Աստծո այդ պարգեւին արժանանալն է, չէ որ ինչպես Աստվածաշնչում է ասվում՝ երեխաները Աստծո ժառանգներն են: Իհարկե, որպես հայ տղամարդ՝ կցանկանամ իմ ընտանիքում արու զավակներ լինեն, որովհետեւ մեր երկրին, մեր բանակին տղաներ են հարկավոր»:

Վրեժ Կիրակոսյանը նկատեց, որ բարի լուրի իմանալուց ի վեր կյանքը փոխվել է.

«Երբ իմացանք, որ բալիկ ենք ունենալու, այդ վայրկյանից սկսած անասելի զգացողություններ ունեմ, կարծես համակված եմ այդ տպավորությամբ եւ էներգիայով, անգամ չեմ կարողանում բառերով նկարագրել այն ամենն, ինչ զգում եմ»,- հավելեց նա:

 Մեզ հետ զրույցում Վրեժը, պատմելով իր նորակազմ ընտանիքի մասին, հույս հայտնեց, որ կինն իրենից դժգոհ չէ.

«Մեր ընտանիքում ջերմություն ու երջանկություն է տիրում, կարծում եմ՝ կինս ինձնից դժգոհ չէ, իսկ ավելի ծավալուն այդ հարցին կարող է պատասխանել միայն նա»,- նշեց երգիչն ու պատմեց ամուսնությունից հետո իր կյանքում տեղի ունեցած փոփոխություններից.

«Ամուսնությունից հետո, ինչպես բոլորի մոտ, մեզ մոտ էլ որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել, բայց Փառք Աստծո, ի դեմս Արմինեի, ես ունեմ ոչ միայն հրաշալի կին, այլեւ ընկեր, ով ամեն հարցում հասկանում է ինձ, ընկալում է աշխատանքիս հետ կապված բոլոր խնդիրները, զբաղվածությանս չափը: Նա հասկանում է այն արվեստը, որով զբաղվում եմ, ավելին՝ օգնում ու աջակցում է: Ամուսնությունիցս հետո իմ մեջ ասես կրկնապատկվել է եռանդը, մի տեսակ կյանքն ավելի շատ եմ սկսել սիրել, մեծացել է ցանկությունս այս երկրում ապրելու եւ գործելու ու նաեւ արմատներ գցելու: Ավելին ասեմ՝ արդեն շատ հետաքրքիր ծրագրերի գաղափարներ կան, որոնք շուտով կիրականանան»,- նշեց երգիչը:

Մեր այն նկատառմանը, թե նոր ծրագրերի շրջանակում գուցե բժշկուհի կինը ցանկանում է ամուսնու հետ մտնել շոու բիզնես, Վրեժ Կիրակոսյանը ծիծաղելով նկատեց.

«Ոչ, Աստված մի արասցե, շնորհակալ եմ:  Տնից մեկ հոգի է խմում ու երգում, թող մեր տանը այդ մեկը միայն ես լինեմ»:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее