Վրաստանում Հայ առաքելական եկեղեցին եւս կստանա 600 000 լարի փոխհատուցում խորհրդային տարիներին ստացած վնասի համար:
Հաղորդում է Jnews.ge-ն:
Ըստ religion.geo.gov.ge-ի տեղեկատվության Վրաստանի կառավարությունը կրոնական հարցերով Պետական գործակալությանը հանձնարարել է բաժանել գումարները, որպես խորհրդային ժամանակահատվածում ստացած վնասի փոխհատուցում:
Կրոնական համայնքների միջեւ գումարների բաժանման որոշումը կայացվել է խորհրդակցությունների արդյունքում եւ հաշվի առնելով փաստացի իրավիճակի ուսումնասիրության արդյունքները (ծխականների թիվը, հոգեւորականների քանակը, կրոնական շինությունների եւ կառույցների քանակը):
Կրոնական հարցերով պետական գործակալությունը որոշում է կայացրել «2018 թվականի Վրաստանի պետական բյուջեի մասին» օրենքի համաձայն, հատկացված 4 500 000 լարիից այս փուլում կրոնական կազմակերպություններին, որպես հատուցում, բաժանել միայն 3 500 000 լարի: Վրացական իսլամական համայնքը փոխհատուցում կստանա 2 200 000 ԱՄՆ դոլար, Վրաստանի հայ առաքելական քրիստոնեական համայնքը՝ 600 000 լարի, Վրաստանի հռոմեական կաթոլիկ համայնքը` 400 000, Վրաստանի հրեական համայնքը` 300 000 լարի:
Մնացած գումարը՝ 1 000 000 լարի չափով, կբաժանվի ավելի ուշ:


