▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վրաստանից չգրանցված դեղեր են բերվում Հայաստան.բա որ ադրբեջանցիները թույն լցնեն՝ ի՞նչ է լինելու

 «2015 թվականի առաջին կիսամյակում դեղարտադրությունն աճել է 32 տոկոսի չափով, իսկ արտահանումը՝ 26 տոկոսի չափով»,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը:

Ինչ վերաբերում է հայկական դեղերին, ապա դրանք Սամվել Զաքարյանի խոսքով, որակով չեն զիջում արտասահմանյան դեղերին, իսկ գնային առումով ավելի էժան են.

«Թե՛ Հայաստանում արտադրված, թե՛ ներմուծված դեղերը նույն փորձագիտությունն են անցնում, ապա նոր թույլատրվում է վաճառքը: Այսքան տարվա ընթացքում դեռ չի եղել մեկ դեպք, որ տեղական արտադրանքը վատ արդյունքի հանգեցնի: Մարդիկ մտածում են, որ դրսի դեղն ավելի լավն է, նման բան չկա, պարզապես տարբեր օրգանիզմիների նույն դեղը կարող է տարբեր կերպ ազդել»,-նկատեց Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահը:

Սամվել Զաքարյանն անդրադարձավ նաև կեղծ, անորակ դեղերին, որոնք հիմնականում Վրաստանից են բերվում.

«Ես այս մասին բազմիցս եմ ասել, սակայն ոչ ոք որևէ քայլ չի կատարում: Վրաստանից եկող դեղերը, որոնք գրանցված չեն Հայաստանում կամ գրանցված են,ավելի էժան են ու այդ քանակը գնալով  ահագնանում է»,-նշեց Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահը:

Դիտարկմանը, թե Վրաստանում այնքան էլ հեշտ չէ դեղ ձեռք բերել, քանի որ դեղատոմս է անհրաժեշտ, Սամվել Զաքարյանը մանրամասնեց.

«Նման օրենք կա, բայց հավելումով.դա չի վերաբերում ՀՀ քաղաքացիներին:  Այսինքն, ի տարբերություն Հայաստանի կառավարության՝ Վրաստանինն ավելի ճկուն է աշխատում: Արդյունքում՝ արկղերով դեղեր են բերվում Հայաստան: Խախտում են բոլոր պայմանները.գրանցման, ներմուծման, պահպանման: Վրաստանում ապրում են տարբեր ազգեր, այդ թվում՝ ադրբեջանցիներ, բա եթե թույն լցնեն դեղի մեջ, ի՞նչ է լինելու»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее