▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վրաստանի ՊՆ-ն արձագանքել է Վրաստանի տարածքով Հայաստան զինամթերք տեղափոխելու մասին տեղեկատվությանը

Վրաստանի ՊՆ-ն արձագանքել   է Վրաստանի տարածքով Հայաստան զինամթերք տեղափոխելու մասին տեղեկատվությանը:

Հայտարարության մեջ ասվում է.

«Տարածված տեղեկատվությանհամաձայն, թե իբր այսօրՎրաստանի տարանցիկնշանակություն ունեցողճանապարհով ռազմական տեխնիկա է տեղափոխվել դեպի Հայաստան, իրականությանը չիհամապատասխանում: Սա ոչ թե ռազմական, այլ քաղաքացիական նշանակության տեխնիկա է: Պաշտպանության նախարարությունը թույլատրում է ռազմամթերքի տարանցում, սակայն այսդեպքում նման թույլտվություն չի եղել: Հիշեցնենք, որ ռազմամթերքի տարանցման նպատակով արդեն տարիներ է ո՛չ Հայաստանը և ո՛չէլ Ռուսաստանը Վրաստանի ՊՆ–ին չեն դիմել և, հետևաբար, թույլտվություն չի եղել»,-նշված էհայտարության մեջ։

Հիշեցնենք, որ Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը» տեղեկատվություն էր տարածվել, թե  Բոլնիսիի շրջանում ռուսական համարանիշերով բեռնատար մեքենաներ են ընթանում, որոնք հավանաբար դեպի Հայաստան են տեղափոխում ռազմական տեխնիկա:

«Բեռը հավանաբար տեղափոխվում է դեպի Հայաստան: Ըստ մասնագետների, մեծ հավանականությամբ, սա ռազմական տեխնիկա է՝ այսպես կոչված «ԲՈՒԿ» զենիթահրթիռային համակարգ»,- հայտարարել էր կուսակցության անդամ  Նուգզար Ծիկլաուրին:

Նյութի աղբյուր՝ aliq.gekhg

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее