▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վրաստանի ՊՆ․ Հայաստանը դեռ հուլիսին էր հաստատել իր մասնակցությունը Agile Spirit 2017 զորավարժությանը

 

Վրաստանի պաշտպանության նախարարությունն այսօր պաշտոնապես տեղեկացրել է, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը դեռ հուլիսին հաստատել է, որ մասնակցելու է Agile Spirit 2017 զորավարժություններին: Այս մասին այսօր «Ազատությանը» գրավոր տեղեկացրել են Վրաստանի պաշտպանության նախարարության Ռազմավարական հաղորդակցության և հանրային կապերի դեպարտամենտից:

Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիային «Ազատության» ուղարկած հարցմանն ի պատասխան՝ նշված դեպարտամենտից հայտնել են․- «Համաձայն 2016թ․-ին հաստատված 2017թ․-ի ծրագրի, Agile Spirit 2017 անվամբ ԱՄՆ-Վրաստան զորավարժությունը՝ միջազգային մասնակցությամբ, ծրագրված էր անցկացնել 2017թ․ սեպտեմբերի 3-12-ը: Ամերիկյան կողմի համաձայնությամբ՝ Վրաստանը [ս․թ․] փետրվարի 2-ին հրավերներ էր ուղարկել տարբեր երկրների՝ ներառյալ Հայաստանին՝ զորավարժություններին մասնակցելու համար: Զորավարժությունը ծրագրվում է համաժողովի ցիկլերի միջոցով, որոնցից կարևորագույնը՝ վերջնական ծրագրավորման համաժողովն է, ուր հրավիրված երկրները վերջնականապես հաստատում են իրենց մասնակցությունը, մասնակից զինծառայողների թվաքանակը, մասնակցության ուղղությունները և համաձայնում են լոգիստիկ ու վարչական այլ հարցերի շուրջ:

Հրավերի պաշտոնական նամակը ստանալուց հետո Հայաստանի Զինված ուժերի երկու ներկայացուցիչներ մասնակցեցին Վրաստանում 2017թ․ հուլիսի 10-13-ը կայացած վերջնական ծրագրավորման համաժողովին և հաստատեցին հայաստանցի երեք սպաների մասնակցությունը միջազգային զորավարժությանը:

Agile Spirit 2017-ի ակտիվ փուլի մեկնարկից կարճ ժամանակ առաջ վրացական կողմը տեղեկացվեց, որ հայաստանցի սպաները չեն կարող մասնակցել զորավարժությանը: Հրաժարվելու պատճառը չներկայացվեց: Agile Spirit 2017-ը՝ միջազգային հրամանատարական կայազորային և դաշտային զորավարժություն է, որը նպատակ ունի բարելավել Վրաստանի, ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի անդամ երկրների և տարածաշրջանային գործընկերների փոխգործակցությունը: Յոթ երկրներից ավելի քան 1 500 զինծառայողներ մասնակցում են զորավարժությանը: Մասնակիցները յուրահատուկ փորձ են ձեռք բերում, թե ինչպես ներգրավվել ռազմական գործողություններին նոր իրականությունում և պայմաններում»:

Agile Spirit 2017 զորավարժության նախկին տարբերանշանը, ուր առկա է Հայաստանի դրոշը
Agile Spirit 2017 զորավարժության նախկին տարբերանշանը, ուր առկա է Հայաստանի դրոշը

Agile Spirit 2017 զորավարժության մեկնարկի օրը՝ սեպտեմբերի 3-ին Վրաստանի պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչ Գիորգի Կաչարավան հայտարարել էր, որ «Հայաստանը պետք է մասնակցեր զորավարժություններին սակայն, ցավոք սրտի, դրանց մեկնարկից մի քանի օր առաջ նրանք հրաժարվեցին այդ մտադրությունից: Ո՞րն է դրա պատճառը, ինձ հայտնի չէ»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее