▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վրաերթ Աժ պատգամավորի տան դիմաց. անչափահաս վարորդը դիմել է փախուստի

shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ օգոստոսի 4-ին, վրաերթ է տեղի ուեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Audi A3 մակնիշի 35 FA 800 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դավիթաշենի կամրջից դեպի Սասնա Ծռեր փողոց տանող ճանապարհահատվածում՝ ԱԺ պատգամավոր, Ծաղիկ Ռուբո մականվամբ Ռուբեն Գևորգյանի տան դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը, որը կին է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:

Ֆոտլրագրողը հայտնում է նաև, որ մեքենայի դիմապակին ամբողջովին վնասվել է և դիմապակու վրա էլ կան վրաերթի հետքեր: Վարորդը ավտոմեքենան թողներով դեպքի վայրում, վիրավորին էլ՝ անօգնական, դիմել է փախուստի:

Գ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը 14-ից 15 տարեկան երեխա է՝ Դավիթ Ավետիսյան անուն ազգանվամբ, ում հայրը այս պահին էլ դեպքի վայրում է: 

Շարունակությունը՝  սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее