▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վրացին հայտնել է, որ Նախշունն ու Սիրունը հյուրանոցում իրենից 4500 դոլար են գողացել

Մայիսի 3-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում, ինչը տաք հետքերով բացահայտվել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  ոստիկանություն է դիմել Վրաստանի քաղաքացի 55-ամյա Մերաբ Դունդուային և հայտնել, որ նույն օրն՝  իր ընկերոջ՝ Ռամազիի հետ գտնվելիս են եղել Բագրատունյաց պողոտայում գործող «Սատուրն-Գարդեն» հյուրանոցային համալիրում, որտեղ իրեն թալանել են։ Դեպքի վայրում ոստիկանները պարզել են, որ  Դունդուային ու նրա ընկեր Ռամազին աշխատում են վրացական «Պոնտի» ընկերությունում՝ որպես բեռնատարի վարորդներ և եկել են նշված հյուրանոցային համալիր, որտեղ էլ 2 անծանոթ աղջիկների հետ փորձել են ժամանակ անցկացնել, ու ըստ Դունդուայիի հայտնածի՝ այդ աղջիկները, օգտվելով իր անուշադրությունից, իր տաբատի գրպանից գողացել են 4500 ԱՄՆ դոլար։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով,  ոստիկանները  պարզել են կասկածյալ աղջիկների ինքնությունը. նրանք են Երևանի բնակիչ 45-ամյա Նախշուն Ս.-ն և Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Սիրուն Ս.-ն։ Նշված անձինք գողություն կատարելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել են։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով, նշված կանայք հերքում են Դունդուայիի հայտնածը՝ ասելով, որ ճիշտ է նրանց հետ են եղել, բայց գումար չեն տարել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее