▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վրացի գործարարն առաջին McDonald's–ը կբացի Երևանի գլխավոր հրապարակում

ՍՊՈՒՏՆԻԿ: Վրաց գործարար Թեմուր Չկոնիան նախատեսում է McDonald's ցանցի առաջին ռեստորանը բացել Երևանի հենց սրտում, Հանրապետության հրապարակից քիչ հեռու։ Չկոնիան մտադիր է Հայաստանում ընդհանուր առմամբ յոթ նման կետ բացել։

McDonald's-ի առաջին երկհարկանի ռեստորանը կբացվի Երևանի գլխավոր հրապարակում, այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց վրաց գործարար Թեմուր Չկոնիան։

«Ես բազմիցս եղել եմ Հայաստանում և, կարծում եմ, որ McDonald's-ի առաջին ռեստորանի համար Երևանում լավագույն վայրը ձեր գլխավոր հրապարակի մոտակայքում գտնվող այգիներն են», — ասաց Չկոնիան։

Այսօրվա դրությամբ նախագիծը գտնվում է իրականացման փուլում, սակայն գործընթացը մի փոքր դանդաղում է, որովհետև ներդրողները դեռ չեն կարողանում առավել հարմար վայր գտնել ռեստորանի բացման համար։ Շինարարությունը սկսելու համար անհրաժեշտ է 1500 քմ տարածք։ McDonald's-ի շինարարությունը սկսվելու է տեղն ընտրելուց հետո։ Չկոնիան խոստանում է առաջին ռեստորանը բացել աննախադեպ կարճ ժամկետներում` հինգ ամսվա ընթացքում։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее