▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վրացական հեռուստաընկերությունը հայտնել է պատրիարքի հնարավոր թունավորման փորձի մասին

Վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը, իր աղբյուրներին վկայակոչելով, հայտնել է Գերմանիայում վիրահատության պատրաստվող Համայն վրաց պատրիարք Իլյա Երկրորդի հնարավոր թունավորման փորձի մասին: «ՌԻԱ Նովոստի»-իի հաղորդմամբ՝ պատրիարքի անվտանգությունն ուժեղացված է, նրա անվտանգության ծառայության ղեկավարը հարցաքննվել է, իսկ պատրիարքարանի սեփականության կառավարման ծառայության ղեկավարը ձերբակալվել է:

«Հնարավոր է՝ մենք գործ ունենք պատրիարքի թունավորման փորձի հետ։ Այդ վարկածը, որը տարածվել է, պաշտոնապես դեռ չի հաստատվել»,- հայտնել է  «Ռուսթավի-2»  հեռուստաընկերության լրագրողը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее