news.am-ը գրում է. Հայաստանի եւ Վրաստանի միջեւ համեմատությունները վերջերս զանգվածային բնույթ են կրում։ Լրատվամիջոցները վերջապես սկսեցին հոդվածներ հրապարակել, որտեղ համեմատում են մեր Հայրենիքի և հարևան երկրի երաժշտական բեմահարթակները՝ շարունակելով ցանկը և օրինակ բերելով ենթակառուցվածքները, կարգուկանոնը, զբոսաշրջիկների քանակը և այլն․․․
Ի դեպ, կխոսենք վերջիններիս մասին։ Զբոսաշրջությունը մեր երկրում առաջնահերթ ուղղություն է համարվում, և , հավանաբար, սա է խթան հանդիսացել, որպեսզի քաղաքի կենտրոնից ավտոբուսներ ուղևորվեն օդանավակայան հետադարձով։ Թե ինչն էր խանգարում անել դա վերջին 20 տարիների ընթացքում, պարզ չէ։ Հավանաբար, սև փողը, որը հարմար տեղ էր գտել բարձրաստիճան պաշտոնյաների և նորահարուստների գրպաններում, և հնարավոր է, ծխախոտի գարշահոտով, կիսավարտիքով և տնային «չստիկներով» տաքսու վարորդը վերջին երկու տասնամյակների ընթացքում «Զվարթնոց» ժամանած զբոսաշրջիկների համար առաջին տպավորության կատարյալ տարբերակ էր համարվում։
Զբոսաշրջությունն, ի դեպ, միայն Գառնին, Գեղարդը, Սևանն ու Տաթևը չեն, միայն նորակառույց «օբյեկտները» չեն, որտեղ հաճելի է նստել, ուտել և հիանալ բնությամբ, ոչ։ Զբոսաշրջությունը ենթակառուցվածք է, և վատ չէր լինի, եթե թանկարժեք կոստյումներ հագած «խելոքները», որոնք քննարկում են զբոսաշրջության հարցերը հետույքները աթոռից չբարձրացնելով, համակարգչին գամված կամ Ազգային ժողովի ամբիոններից ամպագոռգոռ արտահայտություններ անելով, այցելեն, օրինակ, Սևանավանքի մոտակայքում գտնվող զուգարանն ու տեղում գնահատեն և տեղեկանան տրամադրվող վճարովի ծառայության որակի մասին զբոսաշրջիկների վրա բղավող տատիկից։ Մենք զմայլվում ենք, երբ մեր հյուրերը գովում են մեր բնությունն ու բոլոր վերը նշված վայրերը, թեև փորձում ենք անել այնպես, որ զբոսաշրջիկը չնկատի դարավոր պատմություն ունեցող գյուղի գետը նետած աղբի տոպրակների կույտերը։
Զբոսաշրջությունը նաև սկսվում է բոլորիս հայտնի Բագրատաշենի մոտ հայ-վրացական անցակետից, իսկ ավելի հստակ՝ մաքսային կետի ելքից։ Ինձ ծանոթ մի ճապոնացի զբոսաշրջիկ վերջին երեք տարիների ընթացքում այցելում է Հայաստան, քանի որ պարզապես սիրահարված է մեր Հայրենիքին, սակայն ոչ քաբաբների և ստանդարտ տուրիստական փաթեթի մակարդակով, ոչ։ Նա սիրում է շփումը մարդկանց հետ։ Այս անգամ մեր բարեկամը (եկեք անվանենք նրան Տակեշի` Կիտանոյի պատվին) որոշեց գալ Հայաստան՝ հյուրընկալվելով առաջին անգամ Վրաստանում։ Նրան ընկերակցեց եղբայրը (անվանենք նրան Խարուկի՝ Մուրակամիի պատվին)։ Ճապոնացի զբոսաշրջիկների հետ միասին եղբայրներն եկան Երևան Թբիլիսիից։ Կխոսենք Խարուկիի տպավորությունների մասին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում