armtimes.com-ը գրում է. Էրեբունիում ապրիլի 20-ին անչափահասներին մահակով բռնություն գործադրելու մեջ մեղադրվող ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի անվտանգության պետ Արշակ Հակոբյանի եղբայրն ու նրան ընկերներն ազատ են արձակվել:

Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է պաշտպանական կողմի բողոքը, որը ներկայացվել էր նրանց կալանավորելու որոշման դեմ: Այս մասին մեր զրույցում ասաց նրանց պաշտպան Էրիկ Ալեքսանյանը՝ նշելով, որ Վերաքննիչ քրեական դատարանը արձանագրել է, որ պաշտպանյալներին կալանավորելու հիմքերը բացակայել են:
Սարգիս Հակոբյանն ու իր ընկերները կալանքի տակ մնացին մոտ մեկ ամիս: Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ սույն գործն ուղարկվել է դատարան եւ մակագրվել դատավոր Արթուր Պետիկյանին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում


