Էրեբունի եւ Նուբարաշեն վրաչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է ազատամարտիկ, խարդախության մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու մասին դիմումը:
Նրա պաշտպան Արաքս Մելքոնյանն տեղեկացրել է, որ 6 անգամ անկախ հանձնաժողովը առանց հիմնավորման մերժել է Վոլոդյա Ավետիսյանին, թեեւ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկը իր վստահորդին դրական բնութագիր է տվել: Մերժման հիմնավորումները դեռ պաշտպանը չունի, բայց կարծում է, որ բողոքարկման հիմքեր կլինեն:
2013թ. սեպեմբերին կալանավորված եւ 2014-ի ամռանը դատապարտված Ավետիսյանը վերջին համաներման արդյունքում կարող է ազատ արձակվել մեկ ամսից` մայիսի 25-ին։


