Ա1+-ը գրում է.Պահեստազորի գնդապետ, 6 տարվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանը եւ նրա պաշտպանը Վերաքննիչ դատարանից խնդրում են պատժից վաղաժամկետ ազատ արձակելու որոշում կայացնել: Անկախ հանձնաժողովը 6 անգամ առանց հիմնավորումների մերժել է Վոլոդյա Ավետիսյանին: «Որեւէ հիմնավորում, որեւէ անձ, այդ թվում իմ վստահորդը չի ստանում պարզաբանում, թե ինչու անկախ հանձնաժողովը մերժեց իրեն: Այս մարմնի որոշումը կամայական է, չկան հստակ չափանիշներ»,- այսօր դատարանում հայտարարեց փաստաբան Արաքս Մելքոնյանը:
Անկախ դատարանի որոշումից՝ Վոլոդյա Ավետիսյանը մի քանի օրից՝ մայիսին 25-ին, ազատ է արձակվելու՝ 2013 թ. կիրառված համաներման արդյունքում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում


