▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վլադիմիր Պուտինի նախկին կնոջը նկատել են նոր սիրեցյալի հետ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին կնոջը՝ Լյուդմիլա Ալեքսանդրովնային, նկատել են նոր սիրեցյալի հետ: Նրանց տեսել են մարտի 28-ին Լոնդոնի օդանավակայանում: Ըստ starhit.ru-ի՝ նրանք Լոնդոն են մեկնել՝ մարտի 29-ին Ռուսաստանի նախկին առաջին տիկնոջ սիրեցյալի՝ գործարար Արթուր Օչերետնիի 39-ամյակը նշելու:

 

Վլադիմիր Պուտինը և Լյուդմիլա Ալեքսանդրովնան իրենց ամուսնալուծության մասին լուրը հրապարակային դարձրին 2013 թվականի հունիսին: 2016 թվականի հունվարին մամուլում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Լյուդմիլա Ալեքսանդրովնան փոխել է ազգանունը և դարձել Օչերետնայա: Շատերը կարծիք հայտնեցին, որ նա ամուսնացել է գործարարի հետ: Պատմության գլխավոր հերոսները, սակայն այս առիթով ոչ մի մեկնաբանություն չեն տվել:

Աղբյուր՝ armtimes.com

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее