ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը շարունակում է ազատում-նշանակում օպերացիան:
Նա մի քանի օր է կադրային փոփոխություններ է անում անձնագրային ծառայությունում։ Մասնավորապես օրեր առաջ զբաղեցրած պաշտոնից ազատվել էր «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնի պետն ու եւս մի քանի ծառայող:
armtimes.com-ի տեղեկություններով, այսօր նույնպես անձնագրային ծառայությունում ազատում է եղել. ՀՀ ոստիկանապետի հրամանով աշխատանքից ազատվել է Քանաքեռ-Զեյթունի անձնագրայինի պետը: Այս պաշտոնում դեռ նշանակում չի արվել:


