▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վլադիմիր Գասպարյանը կատարեց Կարեն Կարապետյանի հանձնարարականը. աղբ թափողներին բռնում են

 «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում ՀՀ ոստիկանության կողմից իրականացվել են մի շարք միջոցառումներ՝ հանրապետության տարածքում չսահմանված եւ (կամ) չնախատեսված տեղերում ու վայրերում աղբ թափելու դեպքերը բացառելու նպատակով:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից եւ ներկայացնում իրականացված աշխատանքները.

- Սպասարկվող վարչական տարածքում չսահմանված վայրերում աղբի կուտակումներ հայտնաբերելիս ձեռնարկվել են գործուն միջոցներ աղբը թափողի ինքնությունը պարզելու ուղղությամբ եւ այդ մասին իրազեկվել է տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններ։

- Չսահմանված վայրերում աղբը թափող անձի ինքնությունը հայտնի լինելու պարագայում վերջինիս տրամադրվել է սեղմ ժամկետ՝ իրավախախտման հետեւանքները վերացնելու համար եւ այդ մասին իրազեկվել է տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններ։

- Ավտոճանապարհներին ճանապարհապարեկայնի ծառայություն իրականացնելիս տրանսպորտային միջոցից իրեր եւ առարկաներ նետելու, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնները խախտելու դեպքերով օրենքով սահմանված կարգով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

- «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում համայնքային խորհուրդների հետ համագործակցելով՝ ոստիկանության կողմից ազգաբնակչության շրջանում տարվել են բացատրական աշխատանքներ՝ բնակավայրերում, ճամփեզրերին, հանգստի եւ ժամանցի գոտիներում աղբ թափելու դեպքերը բացառելու ուղղությամբ։

- Սպասարկվող երթուղիներում՝ առավելապես հանգստի եւ ժամանցի գոտիներում, զբոսաշրջության վայրերում, քաղաքացիների կողմից աղտոտումը կանխելու նպատակով հրահանգավորվել են ՊՊԾ վերակարգերը։

- Սպասարկվող վարչական տարածքներում տնտեսվարող սուբյեկտների՝ առեւտրի, սննդի, ժամանցի, հանգստի, ինչպես եւ մյուս կազմակերպությունների տնօրինությանը ոստիկանության կողմից խիստ նախազգուշացվել է՝ իրենց կողմից վերահսկվող եւ հարակից տարածքները մաքուր պահելու ուղղությամբ։

- Հասարակական վայրերում եւ ավտոճանապարհներին աղբի կուտակումները վերացնելու նպատակով միջնորդագրեր են ներկայացվել տարածքային կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմիններ։
Այսպիսով՝ կատարված աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է․

- Չսահմանված վայրերում աղբ թափելու 685 դեպք,
- Չսահմանված վայրերում աղբ թափող 347 անձ,
- Հայտնաբերված իրավախախտումների դեպքերից վերացվել է 308-ը,
- Միջնորդագրեր են ուղարկվել ՏԻՄ մարմիններ՝ 139։
- Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության անձնակազմի կողմից ՀՀ ՎԻՎ օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով կազմվել է 287 արձանագրություն:

Հիշեցնենք, կառավարության ապրիլի 20-ի նիստում Դիմելով Վլադիմիր Կարապետյանին վարչապետն ասել էր. «Շատ լավ, ոնց պատկերացնում եք՝ արեք, բռնում եք, ասում եք՝ լսի, հավաքի, գնա: Մենք տաս օր հետո ուրիշ ռեժիմ ենք ունենալու»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее