Ձկնեղենը նախընտրողները հավաքվել էին իրենց սիրելի վայրում՝ Արամի 42/1 հասցեում գտնվող «Նավավարում», նշելու նրա հիմնադրման 2 ամյակը: Այդ առիթով կազմակերպված մտերմիկ երեկոն անցավ ջազային երաժշտության ներքո: Պրոֆեսիոնալ կատարումով աչքի ընկավ AvetBend-ը, որն է՛լ ավելի ջերմացրեց հաճելի մթնոլորտը:
Ինչպես արդեն գրել էինք, Վիվառոն այդ երեկո «Նավավարում» խաղարկելու էր Հոլանդիայի հավաքականի կենդանի լեգենդ Ռուդ Գուլիտի ստորագրությամբ մարզաշապիկ: Բոլոր ցանկացողները, ովքեր ուզում էին դառնալ մարզաշապիկի սեփականատեր, պետք է ուղղակի խաղադրույք կատարեին 1000 դրամ և ավելի չափով՝ «Նավավարում» գործող Վիվառոյի կետում:
Սպասելիքները ավելի քան արդարացան: Այդ պատճառով խաղարկությունն անցկացվեց երկու փուլով: Սկզբում թափանցիկ թմբուկի մեջ գցվեցին բոլոր խաղադրույքների կտրոնները, որից հետո դուրս հանվեցին եզրափակիչ վիճակահանությանը մասնակցող 10 տոմս: Հենց նրանց միջից էր որոշվելու, թե ում բաժին կհասնի մեծ հոլանդացու ստորագրությամբ մարզաշապիկը:
10 տոմսերը կրկին հայտնվեցին թմբուկում, որի միջից հանվեց մեկ տոմս: Երջանիկ հաղթողը Գարիկ Կարապետյանն էր: Մնացած մասնակիցները պարգևատրվեցին Վիվառոյի լոգոյով բաժակներով: