▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վիտամինցի» Վանն ու հաղորդավարուհի էմմա Հակոբյանն ընկերություն են անում

Blog.1in.am-ը գրում է. «Արմնյուզ» հեռուստաընկերության «Երեկոյան Երևան» ծրագրի հաղորդավարուհի Էմմա Հակոբյանն ու «Վիտամինցի» Վանը, ով այժմ «Քարե դարդ» սիթքոմի սցենարիստներից մեկն է, ընկերություն են անում։

Էմման նշեց, որ մեկ ամսից ավելի է, ինչ իրենք միասին են։ «Աշխատանքի բերումով ենք ծանոթացել։ Վաղուց էինք ծանոթ, սակայն հարաբերությունները նոր են սկսվել։ Ամեն ինչ հանկարծակի է ստացվել։ Էնպես ստացվեց, որ սկսեցինք հաճախ շփվել մի քիչ շատացավ ու զգացմունք առաջացավ»,- ասաց Էմման։

Առաջին քայլ, որպես այդպիսին, չի եղել։ «Երկուսիս մոտ էլ կար գիտակցումը, որ զգացմունք է առաջացել, իրար հասնելու թեմա չի եղել։ Միաժամանակ սիրել ենք իրար»,- ասաց Վանը և նշեց, որ առաջին իսկ օրվանից մտածում են հարաբերություններն օրինականանելու մասին, սակայն այս տարի դեռ չեն նախատեսում պաշտոնական որևէ արարողություն։

Երեկ Վալենտինի տոնը զույգը բավականին օրիգինալ է նշել:) «Հակառոմանտիկ օր ենք անցվկացրել։ Բուրգեր ուտելով ենք անցկացրել Վալենտինի օրը»,- ասաց Էմման և հավելեց, որ իրենք ռոմանտիկ են, ուղղակի ռոմանտիկայի այլ ընկալում ունեն։ 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее