Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Մինչ «Վիտամին» ակումբը եթերում չէ, տղաներն օգտագործում են ժամանակն ու փոփոխություններ անում արտաքինում։ Նախ իմացանք, որ Գարիկն այս ընթացքում «ռիժի» է եղել՝ ֆիլմում նկարահանվելու համար, հիմա էլ բացահայտվեց, որ Վաչեն վիրահատել է քիթը։ «Սիրո գործակից» ֆիլմի պրեմիերայի լուսանկարներում ակնհայտ է, որ Վաչեն վիրահատական միջամտությամբ հրաժարվել է իր շատ «հայկական» քթից։ Տարբերությունն ակնհայտ է, քանի որ նախկինում նա ուներ ընդգծված արծվաքիթ։
Մի քիչ փորփրելով պատմությունը՝ պարզեցի, որ հումորիստը վիրահատությունն արել է սեպտեմբերին։ Հենց սա էր պատճառը, որ գործընկերոջ՝ Արամ MP3-ի նոր տեսահոլովակում Վաչեն դիմակով էր։ Հիմա արդեն արդարացվում է այս տրյուկը, թե չէ առանց այս մասին իմանալու տեսահոլովակը դիտելիս այդ հատվածն անհասկանալի էր։