Life.panorama.am-ը գրում է. Ինչպես արդեն հայտնի է, Գարիկ Պապոյանն ու Արամ MP3-ը Հանրային հեռուստաընկերության նոր եթերաշրջանում հանդես կգան համատեղ նախագծով, որը կրում է «Լավ երեկո» խորագիրը: Սիրված հումորիստների կողմից իրականացվող նոր հաղորդաշարը հեռուստադիտողի համար ուրախալի լուր է, սակայն Գարիկի վերադարձը Առաջին ալիք շատերին է շփոթության մեջ գցել: Հեռուստադիտողը սովոր է մեկ դերասանին տեսնել միայն մեկ հեռուստաընկերության նախագծերի շրջանակում, նույն տրամաբանությամբ արդեն երկու օր է քննարկվում է, թե Գարիկը հեռացել է «Շանթ»-ից, որտեղ երկար տարիներ աշխատում էր:
Կայքը թեմայի շրջանակում պարզաբանում ստանալու նպատակով կապ հաստատեց «Վիտամին ակումբի» պրոդյուսեր Վլադ Սահակյանի հետ, ով հերքեց տարածված կարծիքները՝ նշելով.
«Գարիկ Պապոյանը շարունակելու է Ռոբի հետ միասին վարել «Կասկածելի երեկոն», որի նոր եթերաշրջանը կմեկնարկի հավանաբար հոկտեմբերից: Հետեւաբար խոսք լինել չի կարող, թե Գարիկը տեղափոխվել է «Շանթ»-ից: Պարզապես նա եւ Արամ MP3-ը հրավեր ստացան Հանրայինից իրենց նոր նախագիծն իրականացնելու եւ համաձայնեցին, բայց դա, կրկնում եմ, բացարձակ կապ չունի մեր ընդհանուր գործունեության հետ, մենք շարունակում ենք միասին աշխատել»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում