▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիտալի Բալասանյանի տեղակալը դարձել է Բակո Սահակյանի մրցակիցը

Արցախի նախագահի ընտրությունը տեղի կունենա հուլիսի 19-ին:

Սահմանված կարգով եւ ժամկետներում՝ սույն թվականի հուլիսի 5-12-ը ներառյալ, Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել է երկու թեկնածու՝

Էդուարդ Արտավազդի Աղաբեկյանը («Շարժում -88»  խմբակցության կողմից),

Բակո Սահակի Սահակյանը («Հայրենիք», «Դաշնակցություն» եւ «Ժողովրդավարություն» խմբակցությունների կողմից):

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի հարցումները, որոնք արվել են սահմանադրական հանրաքվեի շրջանակում,  ցույց են տվել՝ Բակո Սահակյանին կողմ է ձայների 76 տոկոսը, Էդուարդ Աղաբեկյանին՝ 9-10 տոկոսը:

«Արցախում 2 դեմք կա, որոնք կարող են հավակնել նախագահի պաշտոնին՝ Վիտալի Բալասանյանն ու Բակո Սահակյանը: Հիմա Բալասանյանի տեղակալը՝ Էդուարդ Աղաբեկյանն է դարձել Բակո Սահակյանի մրցակիցը: Աղաբեկյանն, ի դեպ, հետաքրքիր տիպ է, բժիշկ է, դեղագործ, ծառայել է բանակում, եղել է Ստեփանակերտի քաղաքապետ, վարչապետի խորհրդական: Տարիքով երիտասարդ է, ով գիտի՝ գուցե հաջորդ ընտրությանը նրա թեկնածությունն ավելի ընկալելի լինի»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее