▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիլեն Գայֆեջյանը հրաժարվեց ներողություն խնդրել ոստիկաններից

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր վճռեց, որ  յութուբում հեռարձակվող SOS հաղորդաշարի վարող Վիլեն Գայֆեջյանը պետք է հրապարակային ներողություն խնդրի ոստիկանության աշխատակիցներից:

Վճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում, ներողություն խնդրելու՝ վճռով սահմանված տեքստը պետք է ձայնագրվի և տեսանյութը տեղադրվի youtube.com կայքի «SOS ԹԻՎԻ» էջում: 

 Վիլեն Գայֆեջյանը դատարանի այսօրվա որոշումը անօրինական համարեց և նշեց, որ չի պատրաստվում հրապարակային ներողություն խնդրել և որոշումը բողոքարկելու է բոլոր դատական ատյաններում։

Հիշեցնենք, որ ոստիկանությունը հայց է ներկայացրել «YouTube-ում» հեռարձակվող «SOS» հաղորդաշարի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի դեմ՝ պահանջելով ներողություն խնդրել՝ «SOS» հաղորդման 11-րդ թողարկման ընթացքում ոստիկաններին «շան տղերք» անվանելու համար, իսկ ոստիկան Արթուր Մադաթյանին վճարի փոխհատուցում՝ նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее